|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին առաջարկել է Եվրամիության կենտրոնակայանը Բրյուսելից տեղափոխել Պրահա: Այդ հայտարարությունը Զեմանն արել է այսօր մամուլի ասուլիսում` այն բանից հետո երբ Լիսաբոնյան համաձայնագրի տակ դրել է իր ստորագրությունը: Չեխիան ԵՄ 27 երկրներից միակն էր, որ չէր վավերացրել այն. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Այսօր` ավելի վաղը, Չեխիայի նախագահի նստավայրի` Պրահայի ամրոցի վրա բարձրացվեց Եվրամիության դրոշը: «Մենք պարզորոշ արտահայտեցինք մեր աջակցությունը եվրաինտեգրմանը»,- արարողությունից հետո ասել է Զեմանը: