|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ապրիլի 2-ի երեկոյան ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղում Նորիկ Գևորգյանը` իրեն պատկանող հողատարածքում աշխատանքներ կատարելիս հայտնաբերել է պայթուցիկ սարք:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Նորիկ Գևորգյանին պատկանող այգում հայտնաբերված պայթուցիկ սարքը «Ф-1» տեսակի նռնակ է, որը վնասազերծելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է սակրավորական խումբ: Աշխատանքները վերսկսվել են ապրիլի 3-ի առավոտյան:
Դեպքի մասին տեղյակ են պահվել համապատասխան մարմինները: