|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Մկրտիչ Սեդրակյանի (1922-2009) անհատական ցուցահանդեսը, որը նվիրված է վաստակաշատ արվեստագետի, մանկավարժի ծննդյան 90-ամյակին:
Ստեղծագործական ուրույն ձեռագրով ու հայրենասիրական պաթոսով առանձնացող նկարչի արվեստին հանրությունը ծանոթ է մի շարք անհատական ու բազմաթիվ հանրապետական ու արտասահմանյան ցուցահանդեսներից: Մ.Սեդրակյանի ստեղծագործական հարուստ ժառանգության մեջ կարևոր տեղ են գրավում պատմական անցյալի ու ներկայի ազգային հերոսական պայքարը պատկերող բազմաֆիգուր, մեծադիր կոմպոզիցիոն աշխատանքներ, քնարական տրամադրությամբ ու սիրով համակված հայրենիքի բնապատկերները, մարդու և բնության ներդաշնակությունը գովերգող հովվերգական կոմպոզիցիանները, պատմական անձերի ու մեր ժամանակակիցների դիմանկարները: Ցուցահանդեսը կազմված է բացառապես դիմանկարի ժանրի աշխատանքներից:
Մեկտեղված են Ազգային պատկերասրահին, ընտանիքին և մասնավոր անձանց սեփականություն հանդիսացող գործերը, որոնց մի մասը ցուցադրվում է առաջին անգամ: