|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, ասֆալտապատման աշխատանքների հետ կապված, հանձնարարվել է կարճ ժամկետում ասֆալտապատում իրականացրած կազմակերպությունների միջոցներով ավարտել 2012 թվականի կապիտալ շինարարության ծրագրով կատարված ասֆալտապատման աշխատանքներում որակի առումով տեղ գտած թերությունների վերացմանն ուղղված աշխատանքները:
«2013 թվականի ծրագրերով մայրաքաղաքում իրականացվելու են 2.5 միլիոն քմ ասֆալտապատման աշխատանքներ, այդ թվում՝ շուրջ 300 փողոցի ընթացիկ և 30 փողոցի կապիտալ վերանորոգում և ասֆալտապատում: Այս ամենի շահագործողը քաղաքացին է և, պատասխանատուներին հավասար, նաև բնակիչներն են աշխատանքների գնահատողը, ուստի պետք է բացառել անորակ աշխատանքը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: