|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ նախկին պատգամավոր Զորիկ Զոհրաբյանը մոտ մեկ ամիս առաջ անդամագրվեց ԲՀԿ-ին: Սակայն, պարզվում է՝ նա այս պատճառով հայտնվել է ռազբորկաների մեջ, հատկապես Արաբկիրի հեղինակությունների հետ: Օրեր առաջ նրան Արաբկիրի հանցավոր հեղինակությունները «նեղել» են՝ համարելով, որ նա դավաճանություն է արել: Բանն անգամ ծեծկռտուքի է հասել: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը եւ հավելում, որ Զոհրաբյանը կարկառուն ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի հովանավորյալն էր համարվում, նրա ջանքերով էլ մտել էր խորհրդարան, թեև ՀՀԿ անդամ չէր: Իսկ Գագիկ Ծառուկյանի և Ռուբեն Հայրապետյանի հարաբերությունները, հայտնի է՝ վաղուց ի վեր լարված են: