|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Միլանի վերաքննիչ դատարանը իտալացի դիզայներներ Դոմենիկո Դոլչեին և Ստեֆանո Գաբանային ճանաչել է մեղավոր և ուժի մեջ է թողել այն վճիռը, համաձայն որի` նրանք հարկերից խուսափելու համար պարտավոր են վճարել 343 միլիոն եվրոյի տուգանք: Այս մասին տեղեկանում ենք «Գազետա» լրատվականից:
Dolce & Gabbana ապրաքանիշի հիմնադիրները, սակայն, պնդում են, թե անմեղ են:
Սա առաջին դեպքը չէ, երբ Դոլչեն և Գաբանան հարկային մարմինների ուշադրության կենտրոնում են հայտնվում: Դիզայներների և պետության միջև վեճը ծագել է դեռևս 2004 թվականից: