|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանում ռուսաստանաբնակ հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել Թբիլիսիում գործարարի սպանություն պատվիրելու փաստով. տեղեկացնում է Интерфакс-ը:
Սեփական մեքենայում գնդակահարված Ավթանդիլ Ադուաշվիլիի դին հայտնաբերվել էր 2012-ի նոյեմբերին: Ըստ վրացական ԶԼՄ-ների` գործարարը Պավլիաշվիլիի ընկերն էր: Գործի շրջանակներում արդեն ձերբակալվել են երգչի փեսան եւ եւս 5 հոգի: Հետաքննության ընթացքում` վկաների ցուցմունքների հիման վրա, պարզվել է, որ սպանության պատվիրատուն կարող է լինել Սոսո Պավլիաշվիլին: Մինչդեռ փաստաբանները դա անհեթեթություն են համարում` հայտարարելով, որ խոսքը ասեկոսեների մասին է, որոնք ոչ մի ապացույցի վրա հիմնված չեն: