|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մինչ ԱՄՆ իշխանությունները քննարկում են զենք կրելն արգելող օրենք ընդունելու մասին, Արիզոնայի նահանգի Թուսան քաղաքում որոշել են զինվել: Անվճար ատրճանակներ են բաժանվելու առաջին հերթին միայնակ կանանց, ծերերին և վտանգավոր շրջաններում ապրող մարդկանց:
Ինչպես հաղորդում է Russia Today-ը, Թուսանում մարդիկ դեռևս ուշքի չեն գալիս 2011-ին կատարված ողբերգությունից հետո, երբ փողոցում սկսված կրակոցներից վեց մարդ զոհվեց:
Արդեն իսկ 12 հազար դոլար է հատկացվել անվճար ատրճանակներ հատկացնելու համար ստեղծված հիմնադրամին: Եվ քաղաքի նախկին քաղաքապետը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի բոլորին զինելու համար բավականաչափ գումար հավաքել: Բոլոր նրանց, ովքեր ատրճանակ կտրվի, կսովորեցնեն ինչպես զենքից օգտվել, ինչպես այն ճիշտ պահել: