|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հունահռոմեական ըմբշամարտում հայազգի ըմբիշները արժանացան մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալի: yerkir.am-ի հետ զրույցում, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ամփոփեց արդյունքները:
«Ընդհանուր առմամբ, գոհ եմ տղաներից: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ հավաքականը անփորձ կազմով էր՝ լավ հանդես եկան: Բոլոր այն տղաները, ովքեր պարտվեցին, կարող եմ ասել, որ մինչև վերջ պայքարելով պարտվեցին: Թերություններ կան, որոնց վրա պետք է աշխատել», - ասաց նա:
Խոսելով հավաքականի նորեկ՝ 74 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանի մասին, հավաքականի գլխավոր մարզիչը նշեց. «Ռաֆիկը երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող էր, բայց ամեն դեպքում, դեռ շատ բացեր ունի: Նա պոտենցիալ լավ մարզիկ է, բայց թերությունները շատ են` և' ֆունկցիոնալ, և' ֆիզիկական: Պետք է շատ աշխատել և շտկել այդ ամենը»: