|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը որոշում է կայացրել անկախկ փորձագետների խումբ ուղարկել Սիրիա` քիմիական զենքի կիրառման մասին տեղեկությունների հետաքննության համար. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այսօր լրագրողներին տեղեկացրել է այդ մասին եւ հույս հայտնել, որ առաքելությունը Սիրիայում խոչընդոտների չի հանդիպի եւ կկարողանա տեղում հավաստիանալ, որ Սիրիայի քիմիական զենքի զինանոցն անձեռմխելի է:
Ըստ Պան Գի Մունի` ով է էլ կանգնած լինի ենթադրյալ քիմիական հարձակման հետեւում, նա պետք է պատասխանատվություն կրի:
Հիշեցնենք, որ Սիրիայի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ին խնդրանքով` ձեւավորել անկախ տեխնիկական հանձնաժողով, որը կհետաքննի ապստամբների կողմից Հալեպի նահանգում քիմիական զենքի կիրառելու դեպքերը: