|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
NASA-ի ղեկավար Չարլզ Բոլդենը հայտարարել է, որ ներկայիս պայմաններում միայն աղոթքները կարող են օգնել խուսափել աստղակերպերի հետ բախումներից. գրում է բրիտանական Daily Telegraph-ը:
«Մեզ դեռեւս հայտնի չէ որեւէ աստղակերպ, որն այս պահին կսպառնա ԱՄՆ բնակչությանը: Սակայն եթե պարզվի, որ աստղակերպ կարող է ընկնել Երկրի վրա, ասենք` 3 շաբաթից, աղոթեք»,- ասել է նա` Ներկայացուցիչների պալատի գիտության հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ ելույթ ունենալով:
Գիտնական պարզաբանել է, որ նման սպառնալիքի ի հայտ գալու դեպքում մոտ ապագայում ԱՄՆ-ը դժվար թե կարողանա ինչ-որ բան ձեռնարկել:
Թերթը գրում է, որ լսումներ կազմակերպվելու պատճառը փետրվարին Չելյաբինսկում ընկած երկնաքարն է, որի հետեւանքով մոտ 1500 մարդ վիրավորվեց: