|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սիրիայի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ին խնդրանքով` ձեւավորել անկախ տեխնիկական հանձնաժողով, որը կհետաքննի ապստամբների կողմից Հալեպի նահանգում քիմիական զենքի կիրառելու դեպքերը:
Երեկ ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ Հալեպի տարածքում պայթեցվել է քիմիական թունավոր նյութերով զինամթերք, ինչի հետեւանքով մոտ 25 մարդ է մահացել:
Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ քիմիական զենքը կիրառել են ապստամբները, մինչդեռ ընդդիմադիրները հերքում են մեղադրանքը եւ վստահեցնում, որ քիմիական զենքով հրթիռն արձակվել է կառավարական զոքրերի կողմից. տեղեկացնում է Интерфакс-ը: