|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թբիլիսիում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցութային երկրորդ օրը անբարեհաջող էր հայ ըմբիշների համար:
60 կգ քաշային Նարեկ Սանոյանը հենց առաջին գոտեմարտում 1:3 հաշվով պարտվեց Ուկրաինան ներկայացնող Միկոլա Այվազյանին: Իսկ Միկոլա Այվազյանը պարտվեց բուլղարացի Վլադիմիր Դուբովին:
Բավական հաջող մեկնարկ ունեցավ 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը 1/8 եզփափակիչում` 10:0 հաշվով վստահ հաղթանակ տոնելով հունգարացի Բենչե Յունաժի նկատմամբ: Սակայն հայազգի ըմբիշին չհաջողվեց հաղթահարել ռուս Արտյոմ Գեբեկովի արգելքը: Ջաբուրյանը` ընդհանուր 0:8 հաշվով պարտվեց և դուրս մնաց հետագա պայքարից:
Ֆոտոռեպորտաժն՝ այստեղ: