|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունը այսօր տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում է.
«Facebook սոցիալական ցանցի Armenian Lawyers խմբում 2013թ. փետրվարի 19-ին փաստաբան Սամվել Ջաղինյանի կողմից հրապարակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական Լիլիթ Մկրտչյանի գրությունը հասցեագրված փաստաբանի ներկայացուցչին:
Նույն գրությունն էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկվել է նաև ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայություն:
Բարձրացված հարցի շուրջ ՀՀ դատական դեպարտամենտում ավարտվել են ուսումնասիրությունները: Արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական Լիլիթ Մկրտչյանը ծառայողական պարտականությունները կատարել ոչ պատշաճ, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի 2013թ. մարտի 18-ի հրամանով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական Լիլիթ Մկրտչյանին հայտարարվել է նկատողություն»:
Հավելենք նաև, որ Լիլիթ Մկրտչյանը դատավոր Ալվարդ Հունանյանի օգնականն է:
