|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ «Հայկական ժամանակի» թղթակցին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը արձակուրդ է մեկնել: Թե որն է ներքաղաքական ներկայիս լարված և անորոշ իրավիճակում՝ նման քայլի պատճառը, պաշտոնապես ճշտել չի հաջողվել:
«ՀԺ» թղթակցի հեռախոսազանգերը Սերժ Սարգսյանի լրատվական ծառայություն՝ անպատասխան են մնացել: Պրակտիկան, սակայն, ցույց է տալիս, որ որևէ պաշտոնյայի այսպիսի անսպասելի արձակուրդն ավարտվում է պաշտոնանկությամբ կամ պաշտոնափոխությամբ: Վիգեն Սարգսյանը, ինչպես Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, Սարգսյանի նախընտրական շտաբում կենտրոնական դերակատարություն ուներ:
Այս արձակուրդը վկայում է, որ Սերժ Սարգսյանը նրան նույնպես չի ներում ընտրություններում իր խայտառակ արդյունքի համար: Ենթադրվում է, որ ինչպես Մ. Մինասյանը՝ Վ.Սարգսյանը նույնպես ապագայում կմեկուսացվի քաղաքական դաշտից: