|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մարտի 18-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը կմեկնի Վատիկան, ուր մարտի 19-ին ներկա կգտնվի Հռոմի նորընտիր պապի գահակալության արարողությանը:
Այցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղեկցելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը: