|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ամերիկյան դատախազությունը Thomson Reuters ընկերության աշխատակից Մեթյու Քիզին մեղադրում է Anonymous խմբի հաքերներին օգնելու մեջ. տեղեկացնում է Интерфакс-ը:
Thomson Reuter-ի սոցիալական ցանցերի ղեկավարի 26-ամյա տեղակալը, ըստ մեղադրանքի, օգնել է հաքերներին կիբերհարձակում գործել Los Angeles Times-ի կայքի վրա եւ փոխել նորությունների բովանդակությունը: Քիզը 2010 թվականին հաքերներին է տրամադրել Los Angeles Times-ին պատկանող Tribune ընկերության համակարգիչների գաղտնաբառերը:
Thomson Reuters-ում ասել են, որ տեղյակ են, որ իրենց աշխատակցին մեղադրանք է ներկայացված, եւ ընդգծել են, որ ենթադրվող հանցագործությունները կատարվել են մինչ Քիզի` 2012-ին իրենց աշխատակից դառնալը: