|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Boeing-787 Dreamliner ինքնաթիռներն անվտանգ են եւ շուտով շահագործման մեջ կդրվեն. հայտարարել է Boeing ընկերության գլխավոր ինժեները Ճապոնիայում:
«Ինձ հաճախ հարցում են` կարծո՞ւմ եմ ես, որ ինքնաթիռն անվտանգ է: Իմ պատախսատնը պարզ է` բացարձակապես: Dreamliner-ը ամենավտանգ ինքնաթիռներից է, որ երբեւէ արտադրել է մեր ընկերությունը»,- ըստ Интерфакс-ի` ասել է նա լրագրողներին:
Հիշեցնենք, որ Եվրամիության երկրները, Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ Հնդկաստանը դադարեցրել էին այդ ինքնաթիռների թռիչքները դրանց հետ կապված արտակարգ իրադրությունների պատճառով: Boeing-ը դադարեցրել էր Dreamliner-ների մատակարարումը պատվիրատուներին, քանի դեռ մասնագետները չեն հայտնաբերել, թե որն է տվյալ ինքնաթիռների տեխնիկական անսարքությունների պատճառը: