|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ճապոնական հրատարակչական արվեստի նմուշը` Shiki no Kusabana («Ծաղիկներ` ամեն սեզոնի») անունով, աշխարհի ամենափոքր գիրքն է: Դրա էջերի երկարությունը ընդամենը 0,75 միլիմետր է: Այն կարելի է կարդալ միայն զինված աչքով, ընդ որում` ոչ թե ակնոցով, այլ խոշորացույցով. տեղեկացնում է Вести-ն:
22 էջանոց գրքում ճապոնական ծաղիկների անուններ են եւ սեւ-սպիտակ նկարներ: Toppan Printing ընկերությունը, որը 1964 թվականից մասնագիտացած է փոքր գրքերի արտադրության ոլորտում, կիրառել է թղթադրամների թողարկման տեխնոլոգիաներ:
Գիրքը վաճառքի է հանվել Տոկիոյում եւ խոշորացույցի հետ միասին արժե 305 դոլար: