|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ժնեւի ոստիկանությունը տարհանել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության գրասենյակում գտնվող մարդկանց պայթյունի սպառնալիքի պատճառով. տեղեկացնում է Reuters-ը:
Գրասենյակի աշխատակիցների ուշադրությունը գրավել է այցելուներից մեկի տարօրինակ պահվածքը. նա կասկածելի ձեւով է մեքենան կայանել շենքի մոտ: Նրանք ոստիկանություն են կանչել, որն արագ տարհանել է մարդկանց: Սակայն սակրավորների ստուգումները ցույց են տվել, որ պայթյունի սպառնալիք չկա: