|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ազատության հրապարակում այսօր մեկնարկած բացօթյա ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը ևս մեկ անգամ հերքեց այն լուրը, թե իբր իրեն Սերժ Սարգսյանի հետ հանդիպման են հրավիրել, բայց ինքը մերժել է:
Միևնույն ժամանակ, նա հայտարարեց, որ ինքը պատրաստ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, սակայն` բաց, «որպեսզի նախորդ անգամվա նման իր խոսքը չմոնտաժեն և չներկայացնեն այնպես, իբր ինքը դեմ է ժողովրդի առաջ բաց քննարկմանը»:
«Ես բաց եմ հաղորդակցության համար: Այստեղ` նստարանի վրա, սրճարանում... Բայց խաղուպար չլինի»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: