|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշել է, որ առավել քան քսանամյա դիվանագիտական հարաբերությունների պատմության արդյունքում կողմերի միջև համագործակցությունը կայուն հիմքերի վրա է դրվել, և կա երկկողմանի շահագրգռվածություն` այն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխնախարար Ֆրեյզերը նշել է, որ գնալով աճում է Միացյալ Թագավորության հետաքրքրվածությունը Հայաստանի հետ տարբեր բնագավառներում փոխգործակցության սերտացմամբ, և իր այցը ևս մեկ քայլ է այդ ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները:
Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային մի շարք կարևոր խնդիրների: Նախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, իսկ փոխնախարար Ֆրեյզերը իր հերթին նշել, որ Միացյալ Թագավորությունը խնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերին: