|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սահմանադրական դատարանում Րաֆֆի Հովհաննիսյանի իրավախորհրդատու Կարեն Մեջլումյանը ներկայացրեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ՍԴ ներկայացված դիմումի փաստական հանգամանքները: Այնուհետեւ իրավախորհրդատուն պատասխանեց Սահմանադրական դատարանի անդամների հարցերին:
Հայցվոր կողմին ՍԴ-ի կողմից ուղղված հարցերին, բացի իրավախորհրդատու Կարեն Մեջլումյանից, պատասխանեց նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը: Նրա պատասխանի ժամանակ փոքրիկ բանավեճ ծավալվեց ՍԴ անդամների հետ:
Հետո ժամանակ մնաց, եւ ՍԴ-ն պատասխանող կողմին եւս հարցեր տալու հնարավորություն տվեց: Նշենք, որ պատասխանող կողմը հիմնականում հարցեր ուղղեց Կարեն Մեջլումյանին` թե ի՞նչ փորձագիտական վերլուծություններ են ներկայացվել, ինչո՞ւ դրանք ստորագրված չեն եւ այլն: Բայց պատասխանող կողմի հարցերը մնացին անավարտ, քանի որ ՍԴ-ն հայտարարեց մեկժամյա ճաշի ընդմիջում, որց հետո պատասխանող կողմը պետք է շարունակի իր հարցերը հայցվոր կողմին: