|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԿԺԴՀ-ն վճռական հակաքայլեր կիրականացնի ինքնապաշտպանական նպատակներով եւ, վերջիվերջո, մեծ պատերազմ կսկսի հայրենիքի միավորման համար, եթե ԱՄՆ-ը իր ընտրությունը համարի հակամարտությունը. նման նախազգուշացմամբ հանդես է եկել ԿԺԴՀ ԱԳՆ ներկայացուցիչը` մեկնաբանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր պատժամիջոցները ԿԺԴՀ-ի դեմ` ընդունված վերջինիս կողմից երրորդ միջուկային փորձարկման անցկացումից հետո:
Կորեացի դիվանագետը տեղեկացրել է, որ ԿԺԴՀ-ն շարունակելու է ամրապնդել իր ուժերը միջուկային ոլորտում, որպեսզի շարունակի պայքարը եւ վերջնական հաղթանակ արձանագրի` հույսը միայն իր ուժերի վրա դնելով. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Նա նաեւ նշել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն սխալ ուղու վրա է, եթե աջակցում է ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին: «Ենթարկվելով Վաշինգտոնի ճնշումներին` ԱԽ-ն անտեսում է Փհենյանի նկատմամբ Վաշինգտոնի թշնամական քաղաքականության իրական պատճառները եւ միայն լարվածության շրջափուլեր է ստեղծում Կորեական թերակղզում»,- հայտարարել է դիվանագետը` հավելելով, որ ԿԺԴՀ-ն դատապարտում եւ մերժում է ՄԱԿ- Անվտանգության խորհրդի բանաձեւը: