|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ը ցանկանում է Ադրբեջանում տեսնել ազատ և արդար ընտրություններ. ըստ Contact.az-ի` հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:
«Բայց դրա համար բավարար չէ ինչ-ինչ քայլեր ձեռնարկել միայն ընտրությունների օրը: Մենք գտնում ենք, որ պետք է պայմաններ ստեղծվեն ազատ հանրահավաքների համար, թույլ տրվի քաղաքացիներին մոտ լինել ԶԼՄ-ներին: Այս հարցերով մենք շարունակում ենք երկխոսությունը կառավարության հետ: Հույս ունենք, որ ընտրություններից հետո կկարողանանք ասել, որ դրանք իսկապես ազատ էին ու արդար»,- նշել է նա: