|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մարտի 7-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Մարտի 7-ին` ժամը 12.30-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա դիմավորման հանդիսավոր արարողությունը, որին կհաջորդի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի առանձնազրույցը և պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:
Ժամը 14.00-ին տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի համատեղ մամուլի ասուլիսը: