|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատում մեկնարկում է Սամբոյի Հայաստանի պատանիների և երիտասարդների առաջնությունը, որին մասնակցում են մարզիկներ` Երևանից, ՀՀ մարզերից և ԼՂՀ-ից:
Այսօր մայրաքաղաք կժամանեն մասնակիցները, կգրանցվեն, տեղի կունենա մրցավարական խորհրդակցություն, մարզիկների կշռում, իսկ մարտի 7-ին կկայանան պատանեկան առաջնության գոտեմարտերը, 8-ին՝ երիտասարդական:
Հաղթողները կպարգևատրվեն համապատասխան կարգի դիպլոմներով և մեդալներով:
Առաջնության արդյունքում վերջնականապես կձևավորվեն ապրիլի 11-ից 15-ը Կիպրոսում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի երիտասարդական ու պատանեկան հավաքականների կազմերը, ինչպես նաև՝ հուլիսի 6-ից 17-ը՝ ՌԴ Կազան քաղաքում անցկացվելիք Ոնիվերսիադա 2013-ի հայաստանցի ուսանող մարզիկների ցուցակը:
Գոտեմարտերի սկիզբը ժ. 10:00-ին, հասցեն՝ Երևան, Կողբացու, 69: Մուտքն ազատ է: