|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ի` ժամը 18.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Ամասիա- Աշոցք ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի Ափնա, Շողակն, Ձորագյուղ, Երնջատափ, Նիգավան, Լուսագյուղ գյուղերի և Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ) ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները, Եղիպատրուշ, Ծաղկաշեն, Վարդենուտ, Ջրամբար, Թթուջուր, Սարալանջ գյուղերի ավտոճանապարհները: