|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության թիվ 2 մասնաշենքն այսօր ձեռք է բերել «Տանգո» ՓԲԸ-ն, որի սեփականատերը գործարար Էդուարդո Էռնեկյանն է: Աճուրդը տեղի չի ունեցել մյուս գնորդների բացակայության պատճառով, հետեւաբար` ուժի մեջ է մտել ընկերության հետ ավելի վաղ կնքված պայմանագիրը: Այսպիսով` մինչեւ ապրիլի 30-ը «Տանգո»-ի հետ կստորագրվի օտարման պայմանագիր: Ընկերությունը շենքը ձեռք է բերելու աճուրդի մեկնարկային գնով` 51 միլիոն 271 հազար դոլարին համարժեք դրամով:
ՀՀ կառավարությունը կրկնական աճուրդ կազմակերպելու մտադրություն չունի: