|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան սուր քննադատության է արժանացել երեկ TVN24 հեռուստաալիքի հետ զրույցում սեռական փոքրամասնությունների վերաբերյալ խոսքերի համար: Նա ասել էր, որ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները հասարակության մեջ երբեք չեն հասնի այն դիրքին, ինչ ունեն մյուսները. տեղեկացնում է Вести-ն:
«Նրանք պետք է հասկանան, որ փոքրամասնություն են, հետեւաբար`պետք է մեծ ձգտումներ չունենան: Նրանք չեն կարող մեծ բարձունքների հասնել, նրանք չեն ունենա աստեղային ժամեր, մեծամասնությունը երբեք նրանց այն ուշադրությունը չի հատկացնի, ինչպիսին ակնկալում են նրանք: Համասեռականները խորհրդարանում պետք է նստեն մյուս պատգամավորներից առանձին»,- հայտարարել էր Վալենսան:
Նախկին պատգամավոր Ռիշարդ Նովակը Վալենսայի դեմ հայց է ներկայացրել դատախազություն` մեղադրելով նրան համասեռամոլների նկատմամբ թշնամանք հրահրելու մեջ: Նույն կերպ է արձագանքել նաեւ պատգամավոր Ռոբերտ Բիեդրոն` լեհական խորհրդարանի առաջին պատգամավորը, ով չի թաքցնում իր միասեռական լինելը:
Դատախազությունը մոտ օրերս կորոշի` Վալենսան որեւէ պատասխանատվություն կկրի՞ ասածների համար, թե՞ ոչ: