|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ոչ ոքի հետ չպատերազմելով, առանց թշնամության եւ անհարգալից վերաբերմունքի դրսեւորման` մենք կրկին կմիավորենք Սարաեւոն Դամասկոսի հետ, Բենղազին` Էրզրումի եւ Բաթումի. ըստ Anadolu գործակալության` հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
«Այսօր որպես առանձին երկրներ գոյություն ունեցող Եմենը եւ Սկոպիեն (Մակեդոնիայի մայրաքաղաքը-խմբ.) 110 տարի առաջ մեկ պետության մասեր էին, այդ թվում` Էրզրումը եւ Բեղազին: Երբ մենք այսպես ենք ասում, մեզ կոչում են «օսմանների նոր ժառանգորդներ»: Միավորվող Եվրոպան չեն անվանում «Հռոմի նոր ժառանգորդներ», իսկ Մերձավոր Արեւելքը աշխարհագրորեն միավորել ցանկացողներին` այդպես են անվանում: Դա մեզ համար պատիվ է: Մենք երբեք աչք չենք տնկել ուրիշի հողի վրա եւ չենք էլ տնկելու»,- հայտարարել է Դավութօղլուն: