|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր մենք ունենք բացառիկ հնարավորություն արագացված քայլերով ստեղծելու մեր երազած Հայաստանը. այս մասին Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքում ասաց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:
Նա նշեց նաև, որ այս դեպքում շատ կարևոր է, որպեսզի չկրկնվեն նախկինում ընդդիմադիր մյուս գործիչների սխալները:
Սեֆիլյանի խոսքերով, պետք չէ լսել այն վերլուծաբանների «լոլոները», թե պետք չէ մեր երկրում անկայունություն ստեղծել, քանի որ Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք եւ այլն: Եվ եթե այդ լոլոներին լսենք, ապա ոչ միայն Արցախը, այլև Հայաստանն ենք կորցնելու:
Սեֆիլյանը նշեց նաև, որ այս գործում հաղթանակի հասնելու համար կարեւոր է ինքնամաքրումը, կասկածելի որևէ գործիչ բեմ չի բարձրանալու: