|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆլորիդայում բնակելի տունն անցել է գետնի տակ. հաղորդում է Gazeta.ru-ն:
Ականատեսների խոսքերով` դեպքի վայրում գոյացել է 30 մետր տրամագծով փոս: Ավերակների տակ է մնացել տանտերը, ում բղավոցը լսել են հարևանները: Նրան փորձել է ավերակներից հանել նրա եղբայրը, որին օգնության են հասել նաև փրկարարները, սակայն մինչ այժմ չի հաջողվել նրան դուրս բերել այնտեղից:
Մոտակա տների բնակիչները տարհանված են: Փլուզման պատճառները պարզվում են: