|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ապրիլի 22-24-ը, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, կկայանա «Հայերենն իմ սրտում է» խորագրով համահայկական երիտասարդական համաժողովը:
Այդ կապակցությամբ ՀՀ սփյուռքի նախարարությունում, նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին շուրջ երեսուն երիտասարդական, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու անդամներ, տարբեր գերատեսչություններից ներկայացուցիչներ:
Խորհրդակցության ընթացքում բարձրացվեցին մի շարք գաղափարական հարցադրումներ, որոնցով կհստակեցվի համաժողովի օրակարգն ու ծրագիրը, կազմակերպչական հարցեր:
Հանդիպման ավարտին որոշվեց առանձնացնել համեմատաբար փոքր խմբեր, որոնք կքննարկեն և կկանոնակարգեն համաժողովի առանձին բաժինների աշխատանքը: