|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայտնի սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան հայտարարել է իր զբաղեցրած երկու պաշտոններից` Մոկրա Գորա ազգային պարկի տնօրենի և Սերբիայի դահուկային միության նախագահի, հրաժարվելու մասին` ի նշան հարկային ծառայողների կողմից իր հասցեին հնչած մեղադրանքների դեմ բողոքի. հաղորդում է РИА Новости-ն:
Հարկային ծառայողները Կուստուրիցայի ղեկավարած ազգային պարկում ստուգումեր անցկացնելիս բյուջետային ծախսերի զգալի չարաշահումներ են նկատել և դիմել են համապատսխան մարմիններ` Կուստուրիցայի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով:
Սրան ի պատասխան` Կուստուրիցան հանդես է եկել հայտարարությամբ, որով հերքում է իրեն վերագրվող մեղադրանքները և հայտնում պաշտոններից հրաժարվելու մասին: