|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս «Ֆլեշ» և «CPS» դիզվառելիք մատակարարող ընկերություններից բավական մեծ թվով բենզինի կտրոններ է գնել:
Թերթի տեղեկություններով նաև մի շարք մեքենաներ և վարորդներ է վարձել հետընտրական գործընթացները կազմակերպելու համար: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից թերթը փորձել է հետաքրքրվել, թե ինչ նպատակով է Ր. Հովհաննիսյանը բենզինի կտրոններ գնել ու վարորդներ վարձել: «Հիմնադրամից կատարված մուծումներն են մեքենաների համար, ուրիշ բան չկա այստեղ:Մեր մարզային այցելություններն են, այնտեղ գաղտնի բան չկա»,- ասել է նա: Թերթը հավելում է, որ այսօր` ժամը 17:0-ին «Ժառանգոթյուն»-ը հրավիրում է հանրահավաք Ազատության հրապարակում: