|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն երկու օր է` քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառվում, որ երիտասարդների կողմից իրականացվող դասադուլի կազմակերպիչը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն է, որը Մաշտոցի պուրակի ակտիվ դերակատարներից էր: Այս մասին գրում է «Ժողովուրդը».
«Ավելին, նշվում է, թե ակցիայի մասնակիցներն իրականում ուսանողության հետ որևէ կապ չունեն, պարզապես վճարվում են Ա. Ղուկասյանի կողմից: «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում, սակայն, Ա. Ղուկասյանը հերքել է այդ լուրերը` ասելով «Բնականաբար, նման տեղեկություններն անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը: Նման վճարովի ակցիաների քաղտեխնոլոգիան սովորաբար կիրառում են իշխող ռեժիմները, դա իրենց գործելաոճն է: Իսկ ես այդ ակցիաների հետ որևէ կապ չունեմ» »: