|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ թեեւ ասելիք չունի, բայց քանի որ լրագրողներին ճեպազրույց էր խոստացել, պատրաստ է պատասխանել նրանց հարցերին:
ԱԺ նախագահը լրագրողների խնդրանքով նախ անդրադարձավ հետընտրական իրավիճակի վերաբերյալ հնարավոր արտահերթ նիստին եւ հայտարարեց, որ այժմ աշխատում են հայտարարության տեքստի վրա` թե ինչպես են պատկերացնում այդ քննարկումը եւ, եթե համաձայնության գան, կկազմակերպեն արտահերթ նիստ, որի ժամանակ էլ կքննարկվի հետընտրական իրավիճակը եւ կընդունվի հայտարարության տեքստ:
Խոսելով պաշտոնանկությունների մասին` ԱԺ նախագահը նախ հիշեցրեց, որ իրենք 915 համայնքներից պարտվել են 70-ում, որից 15-ը քաղաքային համայնքներ են:
Աբրահամյանը հայտարարեց, որ համաձայն չէ այն մտքի հետ, որ եթե որեւէ համայնքում պարտվել են, ապա համայնքապետը պետք է հրաժարական տա:
«Մենք դրան դեմ ենք, որովհետեւ տվյալ համայնքի ղեկավարը մեղավոր չէ, որ մեր թեկնածուն պարտվել է: Այդ հրաժարականներն էլ ոչ թե կուսակցության նախաձեռնությամբ է, այլ տվյալ մարդու բարոյական խնդիրն եմ համարում»,- հայտարարեց Աբրահամյանը: