|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ դահլիճում հնչած որոշ ելույթներն իրեն մտովի տեղափոխեցին ՍՄԿԿ շրջանի խորհրդարան, «քանի որ քծնանքից, շողոքորթումից բացի, ուրիշ ոչինչ չլսեց»:
ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ համաձայն չէ, որ երկրում ընտրություններից հետո է ստեղծվել լրջագույն ծայրահեղ իրավիճակ: Այն, ըստ ԲՀԿ-ական պատգամավորի, բավականին երկար ժամանակ է` կա: «Երբ ԲՀԿ-ն բազմիցս բարձրաձայնում էր այդ մասին, մեզ շատերը մեղադրում էին կառավարության և նրա ղեկավարի դեմ խաչակրաց պատերազմ հայտարարելու մեջ: Ոչ ոք արժանի չէ, որ ԲՀԿ-ն պատերազմ հայտարարի նրան»,- հայտարարեց Զոհրաբյանը: