|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արմավիրի եւ Վանաձորի քաղաքապետների, Շիրակի մարզպետի պաշտոնանկության գործընթացներից հետո բոլոր այն տարածքներում, որտեղ Սերժ Սարգսյանը պարտվել է, ահուսարսափ է տիրում: Ո՞վ է հաջորդը: «Հրապարակ»-ի եղեկություններով, հատկապես անհանգիստ են մարզպետներն ու համայնքապետերը: Օրինակ՝ Լոռու մարզում: Երեկ սարսափելի անտրամադիր են եղել նաեւ Երեւանի 3 վարչական տարածքների ղեկավարները՝ Ավան, Արաբկիր, Աջափնյակ, որտեղ եւս ցուցանիշները վատն են եղել: Սեւ ցուցակի «հերոսները», սակայն, ձեռքերը ծալած չեն նստում՝ ամեն ջանք գործադրում են իրենց «անմեղությունն» ապացուցելու համար: