|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստի ժամանակ դահլիճում նստելու տեղի համար վիճաբանություն է սկսվել հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականների միջեւ:
Վիճաբանությունը տեղափոխվել է ԱԺ միջանցք, որտեղ պատգամավորների օգնականների վեճը վերածվել է քաշքշոցի, այնուհետեւ՝ լուրջ ծեծկռտուքի: Աղմուկին վրա հասած ԱԺ աշխատակիցներին մի կերպ հաջողվել է դադարեցնել ծեծկռտուքն ու բաժանել նրանց: Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը: Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել Կորյուն Նահապետյանից, ով, բնականաբար, հերքել է միջադեպի մասին լուրը: