|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փետրվարի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ Հաոլինգ Հուին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հաոլինգ Հուն բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև առկա համագործակցությունը և նշել, որ ՄԱԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը տարեցտարի ավելի արդյունավետ և ընդգրկուն են դառնում։
Զրուցակիցները կարծիք են հայտնել, որ 2009թ.-ին հաստատված ՀՀ-ի` 2010-2015թթ.-ի զարգացմանն աջակցության ՄԱԿ-ի փաստաթուղթը (UNDAF) ներառում է խնդիրների այն լայն շրջանակը, որոնց իրականացումը, ՄԱԿ-ի օժանդակությամբ ու փորձագիտական օգնությամբ, հնարավորություն կտա Հայաստանին իրականացնելու Հազարամյակի զարգացման նպատակներով նախատեսված մի շարք ծրագրեր։