|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Չինաստանում բնակավայրեր կան, որոնց գրեթե բոլոր բնակիչները հիվանդ են քաղցկեղով: Երկրի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը խոստովանել է, որ Չինաստանում դեռեւս կիրառվում են վնասակար քիմիական նյութեր, որոնք արգելված են շատ երկրներում. տեղեկացնում է Росбалт-ը:
Չինական ԶԼՄ-ները գրում են, որ գործարանների, աղտոտված ջրամբարների մոտակայքում գտնվող, այսպես կոչված, «քաղցկեղային» գյուղերի բնակիչների շրջանում քաղցկեղով հիվանդացության դեպքերը գնալով շատանում են:
Ի դեպ, Չժեցյան նահանգի ձեռնարկատերերից մեկը ջրամբարների մաքրության համար պատասխանատու պաշտոնյաներին առաջարկում է 20 հազար դոլար Ռույան քաղաքով հոսող գետում 20 րոպե լողալու համար: Բնականաբար, ոչ ոք այդ գումարը ստանալու ցանկություն չի հայտնել: