|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը եւ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացվող մրցաշարում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել են 6-ական միավոր եւ կես քայլով են ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Դավիթ Ջոջուայից (Վրաստան):
Լրացուցիչ ցուցանիշներով Գրիգորյանն ընթանում է 2-րդ, Տեր-Սահակյանը` 4-րդ տեղում: 6 միավոր է վաստակել նաեւ գրոսմայստեր Վլադ-Քրիստիան Ջիանուն (Ռումինիա):
Այսօր եզրափակիչ տուրում Տեր-Սահակյանը սեւերով խաղում է Ջոջուայի, Գրիգորյանը` Ջիանուի հետ:
Իսկ Կարեն Գրիգորյանը Ռոշֆորի փառատոնի ծրագրով անցկացված կայծակնային մրցաշարում, չկրելով ոչ մի պարտություն, 11 հնարավորից վաստակելով 9,5 միավոր, միանձնյա նվաճեց առաջին մրցանակը. տեղեկացնում է armchess.am-ը: