|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տարբեր ուժերի հետ քաղաքական խորհրդակցություններ են անցկացվում միասնական ճակատ ձեւավորելու եւ պայքարը միասնաբար շարունակելու վերաբերյալ. Yerkir.am-ի թղթակցին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա հայտնեց, որ իրենք, անշուշտ, ունեն ակնկալիքներ այլ քաղաքական ուժերի հետ ակտիվ համագործակցության հարցում, եւ նշեց, որ, բացի հրապարակում «Ժառանգության» ակտիվիստների հնչեցրած կոչ-հրավերներից, իրենք դիմել են քաղաքական գործոն հանդիսացող ուժերին` առանձին-առանձին` պաշտոնական դիմումով: Այժմ նրանց հետ քաղաքական ակտիվ քննակումներ են ընթանում, որոնց արդյունքները շուտով հայտնի կդառնան: