|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տեղեկացրել էինք, որ ամերիկյան հայտնի երգչուհի Լեդի Գագային վիրահատություն է սպասվում: Նա գրեթե չէր կարողանում քայլել և վերջին օրերին անվասայլակով էր տեղաշարժվում:
Երգչուհուն արդեն վիրահատել են, և վիրահատության հաջող ընթացքի մասին նա հայտնել է իր կայքում:
«Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ: Վիրահատությունից առաջ ես հիշեցի իմ երկրպագուներից ստացած նամակները, որոնցում նրանք պատմում էին իրենց կյանքի դժվար պահերի ու փորձությունների մասին: Եթե դուք կարողացել եք դրանք հաղթահարել, ուրեմն` ես էլ կկարողանամ. մտածեցի ես»,- գրել է երգչուհին:
Գագան նաև շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար: