|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Միացյալ Նահանգների կոնգրեսական, նախագահ Բարաք Օբամայի Դեմոկրատական կուսակցությանը հարող Ջեսի Ջեքսոնը մեղավոր է ճանաչվել նախընտրական հիմնադրամի գումարները աննպատակ ծախսելու մեջ եւ դատապարտվել 5 տարվա ազատազրկման: Մասնավորապես` 47-ամյա Ջեքսոնը յուրացրել է 750.000 դոլարի չափով գումար իր սեփական կարիքները հոգալու, ճամփորդելու, իր տան համար շքեղ կահույք գնելու ու շատ այլ բաների վրա:
Նա նաեւ խոստովանել է, որ 43.350 դոլարով Rolex ժամացույց է գնել, ինչպես նաեւ բավականին շատ գումար ծախսել հայտնի փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի կիթառը գնելու համար:
Ջեքսոնը, ի դեպ, երկրում մեծ ճանաչում ուներ որպես ԱՄՆ-ում հայտնի մարդու իրավունքների պաշտպանի որդի: