|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Yerkir.am-ը ժամեր առաջ նախագահի նստավայրում կայացած Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան հանդիպմանն արդեն անդրադարձել է:
Նախագահի պաշտոնական կայքը տեղադրել էր հանդիպման կարճ տեսանյութը, որտեղ քաղաքական գործիչները որոշում են կայացնում զրուցել առանց լրագրողների, իսկ Հովհաննիսյանը, դուրս գալով նախագահականից, հայտարարեց, որ հանդիպման մանրամասները կհրապարակի վաղը` Ազատության հրապարակում:
Քիչ առաջ, սակայն, President.am-ը հրապարակեց հանդիպման որոշ մանրամասներ: Նախագահի պաշտոնական կայքում տեղադրվել է հետևյալ հաղորդագրությունը.
«Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: Քննարկվել է ՀՀ նախագահական ընտրություններին և հետընտրական շրջանին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորել են բոլոր գործընթացները ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում իրականացնելու առաջնահերթությունը»: