|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լեռնային Ղարաբաղ խաղաղապահների մուտքը կհանգեցնի տարածաշրջանի անվտանգության ապահովման նոր խնդիրների. հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Պակ-Այենը:
Նրա խոսքերով` դա ոչ միայն անարդյունավետ քայլ կլինի, այլեւ նոր խնդիրներ կստեղծի:
Դեսպանը նշել է, որ տարածաշրջանի երկրները կարող են ներկայացնել հակամարտության կարգավորման տրամաբանական տարբերակներ, նաեւ ընդգծել է, որ տարածաշրջանից դուրս երկրներն ու կազմակերպությունները ճգնաժամից դուրս գալու ուղիներ չեն կարող ցույց տալ:
Իրանցի դիվանագետը կրկնել է, որ Իրանը պատրաստ է օգնել կարգավորմանը. տեղեկացնում է իրանական IRNA գործակալութունը: