|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նիկոլ Փաշինյանն Ազատության հրապարակում իր ելույթի ժամանակ հայտարարեց. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաղթարշավն անխուսափելի է: Մենք այստեղ ենք` ուղիղ նայելու բռնության աչքերի մեջ՝ ասելու՝ բռնությո'ւն, քո պարտությունն անխուսափելի է»:
Նա հայտարարեց, որ ժողովուրդն ընտրել է իր նախագահին: «Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ժողովրդի վստահության քվեն, և նա պետք է որոշի՝ ինչ ճանապարհով այն վերածի դե յուրե հաղթանակի»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա թիմին կամք, վճռականություն մաղթեց՝ ժողովրդին դեպի հաղթանակ տանելու համար: